Skip to main content

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Վաշինգտոն

Տեղի ունեցավ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից, մայիսի 5-ին աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ պետական քարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:
Պետքարտուղար Քլինթոնը, ողջունելով Հայաստանի արտգործնախարարին, նշեց, որ ԱՄՆ շահագրգռված է Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունների ամրապնդմամբ եւ զարգացմամբ, եւ նախագահ Օբամայի վարչակազմը հաստատակամ է ընդարձակելու երկու երկրների միջեւ փոխգործակցությունը:

Նախարար Նալբանդյանը, շնորհակալություն հայտնելով Վաշինգտոն այցելելու հրավերի համար, ընդգծեց, որ Հայաստանը, կարեւորելով Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների առավել ամրապնդումը, հետամուտ է լինելու ԱՄՆ հետ բարեկամական գործընկերության զարգացմանն ու խորացմանը եւ համագործակցության ընդլայնմանը:

Հայաստանի եւ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների տարբեր բնագավառներին վերաբերող հարցերի լայն շրջանակ, տնտեսական փոխգործակցության զարգացման եւ ընդլայնման հնարավորությունները, անդրադարձ կատարվեց մայիսին Երեւանում կայանալիք հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստին, քննարկվեցին մի շարք տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներ:

Զրուցակիցները քննարկեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Պետքարտուղար Քլինթոնը որպես պատմական որակեց ապրիլի 22-ին Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների հայտարարությունը: Նա վերահաստատեց Միացյալ Նահանգների դիրքորոշումը` շարունակել ամենայն աջակցության ցուցաբերումը հայ-թուրքական հարաբերությունների լիակատար կարգավորմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Անդրադարձ կատարվեց Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպմանը: Պետքարտուղար Քլինթոնն ընդգծեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը եւ նշեց, որ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակելու է իր ամբողջական աջակցությունը հակամարտության կողմերի միջեւ համաձայնությունների ձեռքբերմանը եւ հիմնախնդրի հանգուցալուծմանը, ինչը նրա բնորոշմամբ նոր հնարավորություններ կստեղծի Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացման, կայունության եւ անվտանգության ամրապնդման համար:
Նախարար Նալբանդյանը պետքարտուղար Քլինթոնին ներկայացրեց Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Էդվարդ Նալբանդյանը Հիլարի Քլինթոնին հրավիրեց այցելել Հայաստան:

Նույն օրը Հայաստանի արտգործնախարարը Սպիտակ տանը հանդիպում ունեցավ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական գեներալ Ջեյմս Ջոնսի հետ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ու ԱՄՆ նախագահի խորհրդականը քննարկեցին հայ-ամերիկյան համագործակցության տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր, տարածաշրջանային անվտանգության ապահովման խնդիրներ: Գեներալ Ջոնսը բարձր գնահատեց Հայաստանի մասնակցությունը խաղաղապահ գործողություններին եւ այդ ենթատեքստում կարեւոր ներդրումը միջազգային անվտանգության ապահովման գործում: Հանդիպման ընթացքում հանգամանալից զրույց ծավալվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի եւ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման հնարավորությունների վերաբերյալ: Գեներալ Ջոնսը աջակցություն հայտնեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Հայաստանի ղեկավարության ձեռնարկած քայլերին: Զրուցակիցներն անդրադարձան հայ-ամերիկյան փոխգործակցության ամրապնդման ուղիներին:

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանի հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները: Զրուցակիցներն անդրադարձան Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության հետ կապված հարցերին:

Մայիսի 4-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց ԱՄՆ Կոնգրես, ուր հանդիպում ունեցավ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոունի ու Մարք Քըրքի եւ խմբի անդամներ` կոնգրեսականներ էննա Էշյուի, Ստիվ Ռոտմանի եւ Սքոտ Գերեթի հետ:

Հայաստանի արտգործնախարարը, շնորհակալություն հայտնելով կոնգրեսականներին իրենց բազմամյա հայանպաստ գործունեության համար, բարձր գնահատեց Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի աշխատանքները եւ խմբի անդամների դերակատարությունը հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում:

Կոնգրեսականների խնդրանքով, նախարար Նալբանդյանը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները եւ այդ ոլորտում երկու հարեւան պետությունների միջեւ բնականոն հարաբերությունների հաստատման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Այս ենթատեքստում կոնգրեսականներն իրենց աջակցությունը հայտնեցին Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Հայաստանի ղեկավարության ձեռնարկած քայլերին:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններին եւ դրանց հեռանկարներին:

Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ նաեւ ԱՄՆ փոխպետքարտուղար Դենիել Ֆրիդի հետ, որի ընթացքում քննարկվեցին հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման ուղիները:

ՙՀազարամյակի մարտահրավեր՚ կորպորացիայի ղեկավար Ռոդնի Բենտի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը քննարկեց կորպորացիայի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի շարունակման հետ կապված հարցեր:

Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունում Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության եւ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության դիվանագետների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվեցին ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթ խնդիրները եւ համապատասխան հանձնարարություններ տրվեցին:

ԱՄՆ մայրաքաղաքում Հայաստանի արտգործնախարարը հանդիպում ունեցավ նաեւ ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Մայիսի 5-ին ավարտելով այցելությունը Վաշինգտոն, Էդվարդ Նալբանդյանը մեկնեց Պրահա, ուր ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում կմասնակցի Արեւելյան գործընկերության գագաթաժողովին:

Comments

Popular posts from this blog

Composer Tigran Mansuryan turns 84

Today is the 84th birthday of Tigran Mansuryan, a world-famous Armenian composer, national artist and honored artist of Armenia. Tigran Mansuryan was born in Beirut on January 27, 1939. The Mansuryan family moved to Armenia in 1947 and settled in Yerevan in 1956. The future composer graduated from the Music College under Romanos Melikyan, then studied at the Yerevan Conservatory, taught there in 1967-1986, and was its rector in 1992-1995. At present he concentrates fully on composing. He is one of the most performed composers of modern Armenia. In his creative work he combines modern writing techniques with the support of national musical traditions, especially the traditions of Komitas. Tigran Mansuryan is known for his symphonic works as well as for his film music.

Ближе к ЕС и НАТО.

Армения удачно реализует программы индивидуального партнерства с ЕС и НАТО, заявил сегодня в Ереване секретарь Совета Национальной Безопасности Армении Артур Багдасарян, выступая на открытии 73-го семинара Парламентской Ассамблеи НАТО Rose-Roth "Региональные развития на Южном Кавказе: вызовы, возможности и перспективы". По его словам, программа сотрудничества с ЕС насчитывает около 190 конкретных действий, программа сотрудничества с НАТО -122 действий по реформированию различных сфер. В процессе реализации программ активно принимают участие и эксперты из ЕС и НАТО. "Армения привержена выполнению своих международных обязательств, в частности, в рамках программы индивидуального партнерства Армения-НАТО ", заявил Багдасарян, подчеркнув, что в этом вопросе в Армении отмечен ощутимый прогресс.

Серж Саргсян: "Армения заинтересована в дальнейшем развитии отношений с США".

Президент Армении Серж Саргсян посетил сегодня посольство США в Армении и поздравил высокопоставленных сотрудников дипломатической миссии в связи с Национальным праздником США- Днем независимости. Как сообщили в пресс-службе главы армянского государства, Серж Саргсян в своем выступлении, в частности, заявил: “Мы действительно заинтересованы в дальнейшем развитии наших отношений с Соединенными Штатами. Мы воспринимаем США не только как мощную державу, предоставляющую Армении самую большую гуманитарную помощь, но и как страну, которая в самый судьбоносный момент протянула руку помощи нашему народу, приняв в свои объятия значительную его часть, дав возможность развиваться осуществить свой вклад, как в могущество США, так и в сохранение национальной самобытности». В ходе состоявшейся беседы Чрезвычайный и Полномочный посол США в Армении Мари Йованович представила президенту свои впечатления от прошедших недавно в США встреч с представителями армянской общины США. Стороны выразили обоюдное...