Skip to main content

Posts

Ամերիկայի Միացյալ Նահանգները տոնում է Անկախության օրը

Հուլիսի 4-ին Միացյալ Նահանգները տոնում է երկրի անկախության հռչակման ու Անկախության հռչակագրի ընդունման 232-ամյակը: Հուլիսի 3-ին այս տոնը հանդիսավորությամբ նշվեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը: Միջոցառման ժամանակ ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը նշեց. «Երկու հարյուր երեսուներկու տարի առաջ Միացյալ Նահանգների հիմնադիրները` վտանգելով իրենց կյանքն ու հարստությունը հանուն ազատության, ընդունեցին Անկախության հռչակագիրը: Այս փաստաթուղթը հռչակում էր մարդկանց անօտարելի իրավունքները, մասնավորապես կյանքի, ազատության ու երջանիկ ապրելու իրավունքները»: Նա նշեց, որ մարդիկ տարբեր պատճառներով են ներգաղթել Միացյալ Նահանգներ, սակայն «կա մի մղում, որ ընդհանուր է բոլորի մոտ, և դա ազատության մեջ ապրելու ցանկությունն է»: Ջ. Փենինգթոնը նաև անդրադարձ կատարեց Միացյալ Նահանգների ամուր հայկական համայնքին ու վերջինիս ունեցած ներդրմանը Միացյալ Նահանգների հաջողություններում: Եզրափակելով իր խոսքը ն...

Оппозиция призывает народ к большей решительности

"Народ должен показать всю мощь общенародного движения и решительнее бороться за освобождение лиц, арестованных за свои политические убеждения и восстановление в стране демократических принципов развития", заявил сегодня в Ереване представитель Центра общенародного движения (ЦОД) Левон Зурабян . ЦОД, возглавляемый первым президентом Армении Левоном Тер-Петросяном, намерен завтра в 19 часов провести митинг в центре Еревана у Матенадарана. Зурабян отметил, что в ходе этого митинга экс-президент намерен представить дальнейший план действий оппозиции "в условиях отсутствия положительной реакции властей на предложение оппозиции о налаживании конструктивного и цивилизованного диалога". При этом соратник Тер-Петросяна предпочел не раскрывать подробности, отметив, что переговоры по формированию оппозиционного Общенародного конгресса интенсивно продолжаются. По его словам, "Левон Тер-Петросян сегодня незаменим, как фигура, обладающая мощным консолидирующим потенциалом...

ԵԽԽՎ պահանջները՝ ուշադրության կենտրոնում

«ԵԽԽՎ—ն որոշեց այս պահին չկասեցնել Հայաստանի պատվիրակության քվեարկելու իրավունքը սակայն դա չի նշանակում, որ մեզ տրամադրված է ժամկետ՝ բոլոր կետերով գործելու մինչեւ հունվար ամիսը», երեկ մամուլի ասուլիսում ներկայացնելով 1620 բանաձեւը՝ նշեց ԵԽ ԽՎ—ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Ըստ նրա, 1620 բանաձեւը չի փոխարինում 1609 բանաձեւին։ Երկու բանաձեւերի պահանջներն էլ շարունակում են գործել», հայտարարեց խորհրդարանականը։ Սեպտեմբերին ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը զեկույց է ներկայացնելու քրեական հետապնդումների ու կալանավորված անձանց եւ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի գործունեության վերաբերյալ։ Կախված հանձնակատարի զեկույցից՝ մոնիտորինգի հանձնաժողովը կարող է համապատասխան որոշումներ կայացնել։ Այսօր Դավիթ Հարությունյանը համարում է, որ ԵԽ զեկուցողներ Կոլոմբիեն և Պրեսկոտը շատ օբյեկտիվ են եւ կարողանում են շատ սթափ գնահատել իրավիճակը, առանց շողոքորթելու իշխանություններին կամ ընդդիմությանը՝ արտահայտում են իրենց դիրքորոշումը եւ նշում այն խնդիրները, որո...

Լևոն Տեր-Պետըոսյանը էլ չի հավատում Եվրոպային

«Ես խոստովանում եմ, որ քաղաքական միամտություն եմ ցուցաբերել»,– հայտարարեց հուլիսի 1-ին Հայաստանի առաջին նախագահ, նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր—Պետրոսյանը։ Իր խոսքով՝ նա հավատացել է, որ ԵԽ ԽՎ 1609 բանաձեւը կարող է ազդել Հայաստանի իշխանությունների վրա։ Տեր—Պետրոսյանը հիասթափվել է Եվրախորհրդից եւ նրա ներկայացուցիչների «անսկզբունքայնությունից»։ Դրա հիմնական դրսեւորումը նախկին նախագահը համարում է ԵԽ ԽՎ–ում Հայաստանին ձայնի իրավունքից չզրկելը, ինչը նախատեսվում էր 1609 բանաձևով։ Ավելին, Տեր—Պետրոսյանը փաստեց, որ ԵԽ ԽՎ—ն ընդունեց 1620 բանաձեւը, որտեղ ավելի շատ ողջույններ են իշխանության հասցեին եւ ընդամենը մի երկու դիտողություն։ Համաժողովրդական շարժման առաջնորդն որպես «անսկզբունքայնություն» որակեց նաեւ այն իրողությունը, որ 1620 բանաձեւում ասվում է, որ մարտիմեկյան դեպքերի ուսումնասիրության նպատակով ստեղծված հանձնաժողովի անկախությունն ու թափանցիկությունն այնքան էլ հավատ չեն ներշնչում, միեւնույն ժամանակ, սակայն, կոչ է արվում, որ ընդդիմությունը մասնակցի նրա աշխատանքներին։ «Նրանց գնահատականի տր...

Ողջույն բոլորին։

Բարև։ Մենք սկսում ենք մի նոր լրագրողական նախագիծ։ Այստեղ կներկայացնենք լրատվական նյութեր, մեր մտորումները, մոտեցումները այսօրվա մեր իրականությանը։ Որպես լրագրողներ, մենք պարտավոր ենք զգալ հասարակության զարկերակը։ Հիշենք, որ ապագան մեր ձեռքերում է։