Skip to main content

Posts

Մաքսային Միությանը անդամակցությունը չի խոչընդոտում ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությանը

Արթուր Բաղդասարյան   ©Լուսանկարը՝ Արտակ Բարսեղյանի Արդյունավետ համարելով 2013 թվականը Ազգային անվտանգության խորհրդի գործունեության առումով՝ կառույցի  քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հիմնականում նախընտրել է խոսել ընթացիկ տարվա անելիքների մասին: Ըստ ներկայացված տվյալների՝ Ազգային անվտանգության խորհրդի օրակարգը այս տարի բավականին հագեցած է լինելու իրավական, բնապահպանական, սոցիալական, ռազմական և այլ բնույթի հարցերով: Բաղդասարյանը նշել է, որ դրանց մեծ մասը ունի խորը ուսումնասիրման, ռազմավարության մշակման և մշակված գործողությունների իրագործման կարիք։ Մեկ ժամից մի փոքր ավելի տևեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի այս տարվա անդրանիկ մամուլի ասուլիսը: Բանախոսը մանրամասն ներկայացրեց այս տարվա անելիքները, ընդ որում՝ ոլորտային առումով դրանք բավականին տարաբնույթ են: Մասնավորապես՝ մշակվում են այլընտրանքային պատիժներ նշանակելու ռազմավարության նախագիծը, բնական պաշարների արդյունավետ կառավարման, ժողովրդագրական, հոգևոր և կենսաբանա...

Հայաստանի գյուղերին $8 մլն՝ երկու ծրագրով

Այսօր պաշտոնապես մեկնարկեցին գյուղերի տնտեսական զարգացմանն ուղղված  «Գործընկերություն հանուն գյուղական համայնքների զարգացման» և «Գյուղի զարգացման արդի նախաձեռնություն»  երկու հնգամյա ծրագրերը, որոնք հիմնված են ՀՀ  և ԱՄՆ կառավարությունների, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, այլ դոնորների և հասարակական կազմակերպությունների ներկայիս և նախկին նախաձեռնությունների վրա` ուղղված մայրաքաղաքից դուրս երկրի լայնամասշտաբ զարգացմանը:  Գործնականում այսօր ներկայացված ծրագրերի մշակումը մեկնարկել էր դեռևս անցյալ տարվա օգոստոս –սեպտեմբեր ամիսներին: Ծրագրերը ֆինանսավորվում են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից: Դրանց վերաբերյալ որոշ մանրամասներ ներկայացրեց մեր երկրում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը: Ըստ նրա, գյուղական  համայնքների զարգացմանը միտված ծրագրերի ֆինանսավորումը կկազմի 8 մլն ԱՄՆ դոլար: «Գործընկերություն հանուն գյուղական համայնքների զարգացման» ծրագիրը  իրականացվելու է մեր երկրի բոլոր մարզերի շուրջ 100  համայնքներում, լրագրո...

Ավելացել է վթարների քանակը, նվազել է զոհերի թիվը

Վերջին 5 տարիների ընթացքում մայրաքաղաքում ճանապարհատրանսպորտային պատահարների hետևանքով զոհերի քանակը նվազել է 30 տոկոսով, այսօր կայացած ասուլիսին հայտարարել է Երեւանի Ճ անապարհային ոստիկանության   պետ , ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանը : Ըստ նրա, միևնույն ժամանակ  ԱՊՊԱ համակարգի ներդրմամբ ավելացել է ավտովթարների թիվը: Երևանում երթևեկությունը տարեց տարի ավելի է դժվարանում՝ ավտոմեքենաների քանակի աճով պայմանավորված: Այս պարագայում անխուսափելի է ճանապարհատրանսպորտային պատահարների մեծ քանակը, որոնք արտացոլվում են մայրաքաղաքի  Ճ անապարհային ոստիկանության   ամփոփագրերում: Ամենաթարմ տեղեկատվությունը լրագրողներին ներկայացրեց Երեւանի Ճ անապարհային ոստիկանության   պետ , ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանը :   Հ ունվարի 30- ի դրությամբ Երեւանում տեղի է ունեցել 52 ճանապարհատրանսպորտային պատահար , որոնց արդյունքում զոհվել է 3 եւ վիրավորվել 62 քաղաքացի : Ըստ պաշտոնյայի ներկայացրած տվյալների, անցյյալ տարի մայրաքաղաքում արձանագրվ...

Ղազախստանը պաշտպանել է Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը

Ղազախստանը պաշտպանել է Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը և այդ ուղղությամբ մշակված «ճանապարհային քարտեզը»: Հիշեցնելով դրա մասին՝ մեր երկրում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովն այսօր նշեց, որ առկա տեխնիկական հարցերը վերաբերվում են Հայաստանի մաքսային տարածքի համապատասխանատվությանը Մաքսային միության պահանջներին: Անցյալ տարևերջին կայացած  Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ի նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ընդհանուր տնտեսական տարածքը, ակնարկել էր համապատասխանության մասին։ «Դե պարզ է, քանի որ պաշտպանել ենք ճանապարհային քարտեզը, ապա ի՞նչ հարցեր կարող են լինել»,- ասաց դեսպանը: Իսկ այսօրվա հավաքի բուն առիթը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հունվարի 17-ին հրապարակված «Ղազախական ուղի-2050» ուղերձն եր, որով նախանշված է երկրի ռազմավարական զարգացման ծրագիրը: Ղազախստանը որպես ինքնաբավ տնտեսապես զարգացած և մրցունակ երկիր, այսօր զարգանում է սեփական տնտեսական մոդելով, նշեց Հայաստանում...

Եռաբլուրում ոգեկոչեցին զոհված ազատամարտիկներին

ՀՀ զինված ուժերի կազմավորման 22- րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, ՀՀ բարձրագույն ղեկավարության ու Հայոց հոգևոր դասի ներկայացուցիչների ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Նախագահը ալ վարդերի փունջ  դրեց օրերս այստեղ հուղարկավորված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի շիրիմին: Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ մատուցվեց հոգեհանգստի պաշտոն: Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոգեկոչում էին իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակը: Ամեն տարի ՀՀ զինված ուժերի կազմավորման տարեդարձի օրը այստեղ մարդաշատ է լինում: Ավանդույթի համաձայն այսօր էլ պանթեոն էր այցելել Նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, ՀՀ բարձրագույն ղեկավարության ու Հայոց հոգևոր դասի ներկայացու...

Սիրիական ճգնաժամը կհարթվի՞ «Ժնև 2» միջազգային համաժողովում

Սիրիայում արդեն չորորդ տարին շարունակ շարունակվում են ռազմական բախումները կառավարական և ընդդիմադիր ուժերի միջև: Հակամարտության արդյունքում պաշտոնական տվյալներով զոհվել է ավելի քան 130 հազար մարդ: Ավելի քան 3 մլն սիրիացի դարձել է փախստական: Այս տվյալները օրըստօրե ավելանում են : Սիրիա կան ճգնաժամի լուծմանը միտված Շվեյցարիայում անցյալ շաբաթ մեկնարկած « Ժնև 2» միջազգային համաժողովում ա յսօր կողմերը սկսում են քննարկեն իշխանության փոխանցման հարցը: Եթե ընդդմադիրները պնդում են երկրի նախագահ Բաշար Ասադի հրաժարականի անհրաժեշտության մասին, ապա իշխանությունների ներկայացուցիչները առաջ են քաշում ահաբեկչության դեմ պայքարի հարցերը: Իսկ ն ախօրեին կողմերը հասել են համաձայնության, ըստ որի կանայք և երեխաները կարող են լքել Հոմս քաղաքը , որտեղ վերջին ամիսներին չեն դադարում ծանր մարտերը : Այս մասին լրագրողներին հայտնեց բանակցություններին մասնակցող Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Ալ - Միկդադը :   Եթե Հոմսի ահաբեկիչները թույլ կտան կանանց և երեխաներին լքել քաղաքը , ...