Skip to main content

Կոնստանտին Կոսաչովի հայաստանյան այցի օրակարգը բավականին հագեցած է


Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ԱՊՀ մասնակից պետությունների հետ կապերի գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, «Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալության ղեկավար Կոնստանտին Կոսաչևի օրակարգը բավականին հագեցած է: Նրան ընդունել են նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, տեղի են ունեցել հանդիպումներ  արտաքին գործերի, կրթության և գիտության, էկոնոմիկայի և մշակույթի նախարարների հետ: Բացի դրանից կայացել են քննարկումներ ռուսաստանյան հայրենակիցների հասարկական կազմակերպությունների, գիտական և կրթական կառույցների ներկայացուցիչների հետ: Կոնստանտին Կոսաչովը  մասնակցել է Ռուսաստանյան կրթական և տեղեկատվական ռեսուրսների կոլեկտիվ  հասանելիության կենտրոնի բացմանը, Հիշողության ռուս-հայկական էստաֆետայի մեկնարկին:
Այսօր լրացավ Կոնստանտին Կոսաչովի  որպես  ԱՊՀ մասնակից պետությունների հետ կապերի գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ և «Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալության ղեկավարի պաշտոնավարման 4 ամիսը: Հատկանշական է, որ 49-ամյա կադրային ռուս դիվանագետը այս պաշտոններում իրականացնում է լայնածավալ աշխատանք տարբեր ոլորտներում` քաղաքական, տնտեսական, կրթական, մշակույթային, հասարակական: Երևանյան բազմաթիվ հանդիպումների ընթացքում նա քննարկել է այս ուղղություններով փոխգործակցության հարցերը:
 Հաշվի առնելով մեր երկրների միջև դաշնակցային, գործընկերային և բարեկամական հարաբերությունների բնույթը` նման շփումները չեն կարող շատ լինել: Դրանք պետք է լինեն կանոնավոր, և եթե ուզում եք, ամենօրյա: Այս իրավիճակից, համոզված եմ, կշահեն երկու կողմերն էլ: 
«Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալության ղեկավարը կարևորեց հումանիտար ոլորտում մոտակա ապագայում 2013-2016 թվականների ընթացքում ծրագրերի իրականացումը: Համապատասխան հուշագիր կմշակվի «Ռուսհամագործակցության» կողմից:
 Մենք անդրադարձել են հումանիտար համագործակցության երկկողմանի հիմնադրամի ստեղծման հետաքրքիր գաղափարին: ԱՊՀ տարածքում գործում են նման բազմակողմանի կառոյցներ:Երկկողմանի ձևաչափը կարող է ավելի հեռանկարային և արդյունավետ լինել: Եթե Հայաստանի հետ մեր փորձը հաջողվի, ապա մենք կաշխատենք այս մոդելը կիրառել և մյուս գործընկեր-երկրներում:
Կոնստանտին Կոսաչովը  հայտնեց, որ աշխատանքներ են տարվում հակտեմբերին Երևանում Հայ-ռուսական միջռեգիոնալ 2-րդ ֆորումի, ինչպես նաև իննովացիոն ցուցահանդեսի անցկաման ուղղությամբ: «Ռուսհամագործակցության» ղեկավարը նշեց, որ  ռուսաստանյան ներկայությունը հայաստանյան մեդիադաշտում անբավարար է, մասնավորապես, մարզերում, որտեղ ռուսական կայաններից հեռարձակվում է միայն ՌՏՌ-Պլանետա հեռուստաալիքը: Ըստ Կոսաչովի, այս հարցի լուծումը գտնվում է բացառապես հայկական կողմի իրավասության ներքո:
 Վերադառնալով Մոսկվա ես ինքս նույնպես իմ գործընկերների ուշադրությունը կուղղեմ այս իրավիճակի վճռական  լուծմանը:
Անդրադառնալով հայ-ռուսական միջպետական տնտեսական հարաբերություններին, Կոսաչովը գոհունակությամբ նշեց, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ կապված դժվարությունները այլևս հաղթահարված են  և առևտրային շրջանառությունը կրկին հասնում է 1 միլիարդ դոլարի շեմին: Այս ցուցանիշը ևս չի համապատասխանում առկա ներուժին, նշեց նա:
 Մենք հասկանում ենք, որ այս հարցում շատ բան կախված է ռուսաստանյան բիզնեսի ակտիվությունից, գործարար կառույցների պատրաստակամությունից կատարել ներդրումներ հայաստանյան տնտեսության մեջ:
Այս ուղղությամբ առկա իրավական խնդիրները իրենց լուծումները կստանան աշխատանքային կարգով, ինչի մասին համապատասխան պայմանավորվծություն  ձեռք է բերվել նախօրեին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ կայացած հանդիպման ժամանակ, հայտնեց ռուս դիվանագետը:
     

Comments

Popular posts from this blog

Composer Tigran Mansuryan turns 84

Today is the 84th birthday of Tigran Mansuryan, a world-famous Armenian composer, national artist and honored artist of Armenia. Tigran Mansuryan was born in Beirut on January 27, 1939. The Mansuryan family moved to Armenia in 1947 and settled in Yerevan in 1956. The future composer graduated from the Music College under Romanos Melikyan, then studied at the Yerevan Conservatory, taught there in 1967-1986, and was its rector in 1992-1995. At present he concentrates fully on composing. He is one of the most performed composers of modern Armenia. In his creative work he combines modern writing techniques with the support of national musical traditions, especially the traditions of Komitas. Tigran Mansuryan is known for his symphonic works as well as for his film music.

Ближе к ЕС и НАТО.

Армения удачно реализует программы индивидуального партнерства с ЕС и НАТО, заявил сегодня в Ереване секретарь Совета Национальной Безопасности Армении Артур Багдасарян, выступая на открытии 73-го семинара Парламентской Ассамблеи НАТО Rose-Roth "Региональные развития на Южном Кавказе: вызовы, возможности и перспективы". По его словам, программа сотрудничества с ЕС насчитывает около 190 конкретных действий, программа сотрудничества с НАТО -122 действий по реформированию различных сфер. В процессе реализации программ активно принимают участие и эксперты из ЕС и НАТО. "Армения привержена выполнению своих международных обязательств, в частности, в рамках программы индивидуального партнерства Армения-НАТО ", заявил Багдасарян, подчеркнув, что в этом вопросе в Армении отмечен ощутимый прогресс.

Серж Саргсян: "Армения заинтересована в дальнейшем развитии отношений с США".

Президент Армении Серж Саргсян посетил сегодня посольство США в Армении и поздравил высокопоставленных сотрудников дипломатической миссии в связи с Национальным праздником США- Днем независимости. Как сообщили в пресс-службе главы армянского государства, Серж Саргсян в своем выступлении, в частности, заявил: “Мы действительно заинтересованы в дальнейшем развитии наших отношений с Соединенными Штатами. Мы воспринимаем США не только как мощную державу, предоставляющую Армении самую большую гуманитарную помощь, но и как страну, которая в самый судьбоносный момент протянула руку помощи нашему народу, приняв в свои объятия значительную его часть, дав возможность развиваться осуществить свой вклад, как в могущество США, так и в сохранение национальной самобытности». В ходе состоявшейся беседы Чрезвычайный и Полномочный посол США в Армении Мари Йованович представила президенту свои впечатления от прошедших недавно в США встреч с представителями армянской общины США. Стороны выразили обоюдное...