Skip to main content

Մեր դպրոցականները այսուհետ սերիալները իրար կպատմեն գրաբարով….


Մի քանի ստեղծագործական միություն հանրապետության նախագահին ու կառավարությանը նամակ են ուղարկել, որ դպրոցական ծրագրում գրաբարը մտնի իբրեւ պարտադիր առարկա:

Հայ-թուրքական սահմանը դեռ բացված չէ: Հայաստանն ու Թուրքիան անընդհատ ինչ որ կամքեր են դրսեւորում, բայց դեռ արդյունք չկա:

Ղարաբաղի խնդիրը դեռեւս լուծված չէ: Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պարբերաբար հանդիպում են: Քննարկում Մադրիդյան արդեն գաղտնազերծված առաջարկները:

Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը դեռ չի նահանջում: Ֆինանսիստները, պետությունների ղեկավարները անընդհատ ծրագրեր են մշակում Ճգնաժամի դեմ պայքարելու համար:

Հայ երիտասարդությունը շարունակում է ծնողներից ժառանգած Եվրասովետի դառը լուծը իր ուսերին կրել: Տուն չունեցողները այդպես էլ չեն ամուսնանում:

Հայ տղան վախով է քայլում իր սեփական փողոցում: Կարգ պաշտպանող կարմիր բերետավորները անիմաստ կռիվներ են հրահրում քաղաքում:

Այս ամենը մեր ստեղծագրործական միություններին ու կազմակերպություններին կարծես թե չի մտահոգում եւ ստեղծագործելու չի մղում, բայց որ հանրակրթական դպրոցներում երեխաները գրաբար չեն անցնում` խիստ մտահոգիչ է:

<< Պետք է այնպես անենք, որ մեր գրաբարը չդառնա լատիներենի նման մեռած լեզու>>:- ասում է գրող Գրիգոր Ջանիկյան:

Ստեղծագործական միությունները եւս աշխատելու իմիտացիաներ են անում…

Comments