Skip to main content

Ծեծի է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբանը


Չորեքշաբթի կեսգիշերին մոտ ծեծի է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Նվեր Մնացականյանը:
«Աշխատանքը ավարտելուց հետո ես վերադառնում էի տուն, ինչպես ամեն օր», - «Ազատություն» ռադիոկայանին հինգշաբթի օրը պատմեց Մնացականյանը: - «Մեքենան կանգնեցրել եմ գարաժ, որը մեր շենքից մի փոքր ներքեւ է գտնվում, ոտքով քայլել եմ դեպի տուն: Շենքի անկյունը պտտվելիս մուտքի մոտ ես նկատեցի այդ երկու երիտասարդին, որոնց երբեւէ չէի տեսել… Իրենք մուտքի մոտ դեմ-դիմաց կանգնած զրուցում էին: Շշուկով էին զրույցում: Ինչ-որ կասկածանք առաջացավ իմ մոտ: Ինչ-որ կանխազգացումով փորձեցի զանգահարել տղայիս»:

Հենց այդ պահին էլ, նրա խոսքով, անծանոթները հարձակվել էին իր վրա. - «Որեւէ բառ առանց ասելու… Մեկը դեմից, մեկը կողքից սկսեցին խփել: Գլխարկներով, ատլետիկ տղաներին էին, դեմքերը բաց էին… Կարճ տեւեց, որովհետեւ ես սկսեցի բղավել, հարեւաններին օգնության կանչել: Հարեւանները արագ դուրս եկան: Լույսը վառեց հարեւանը: Ինձ թվում է, այդ լույսը իրենց շատ անհանգստացրեց: Արագ փախան»:

Նվեր Մնացականյանը դժվարացավ որեւէ բացատրություն տալ կատարվածին. - «Չեմ կարող ասել: Մեր գործունեության մեջ ամեն ինչի հետ կարելի է կապել: Ես որեւէ բիզնեսի կամ որեւ որեւէ այլ գործունեության հետ կապ չունեմ: Չեմ էլ ունեցել»:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ դա կապված լինի իր հեղինակած հեռուստահաղորդումներից մեկի հետ, Մնացականյանը արձագանքեց. - «Ես այդպիսի հետեւություններ անել չեմ կարող: Ես այդպիսի թողարկումներ տարին մի 15-20 հատ անցկացնում եմ…»:

Հեռուստալրագրողը վնասվածքներ է ստացել գլխին, ձեռքին եւ ոտքին: Երեկ «Արմենիա» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո վերադարձել է տուն:

Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հատկանիշներիով:

www.azatutyun.am

Comments

YerevanReporter said…
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Երեկ ուշ երեկոյան հարձակման է ենթարկվել լրագրող, ՙՇանթ՚ հեռուստատընկերության հաղորդավար Նվեր Մնացականյանը: Բարեբախտաբար` նրա առողջությանը վտանգ չի սպառնում:

Հայ ազգային կոնգրեսը, խստորեն դատապարտում է այս բռնարարքը: Դա եւս, ինչպես համարյա ամենօրյա դարձած այսօրինակ դեպքերը Հայաստանում ոչ միայն իշխանության չգոյության, այլ հենց իրեն իշխանություն հորջորջող ապօրինի վարչախմբի վարած ներքին քաղաքականության արդյունքն է£ Դա արդյունք է նաեւ այն խրախուսիչ անտարբերության, որ տիրում է մտավորական ու լրագրողական լայն շրջանակներում£ Լրագրողների նկատմամբ այս հարձակումների և չբացահայտումների շղթան վկայում են մեկ բանի մասին: Բոլոր այս հանցանքները ծանրացած են գործող քրեական իշխանության վրա:
YerevanReporter said…
Ժառանգությունը՚ դատապարտում է

ՙԺառանգություն՚ կուսակցությունը խստորեն դատապարտում է ՙՇանթ՚ հեռուստաընկերության հաղորդավար Նվեր Մնացականյանի եւ “Armenia Today” լրատվական գործակալության համակարգող Արգիշտի Կիվիրյանի դեմ իրականացված բռնարարքները: Ազատ խոսքի եւ այլընտրանքային հայացքներ ունեցող քաղաքացիների դեմ ցայսօր անարգել շարունակվող ոտնձգությունները, դրանք պարտակելու ակնհայտ վարքագիծը վկայում են, որ իշխանությունների կողմից լռելյայն խրախուսվում են երկրում արմատավորված անպատժելիության մթնոլորտը եւ իրավական կամայականությունները զանգվածային տեղեկատվության միջոցների ներկայացուցիչների նկատմամբ:

ՙԺառանգությունը՚ իրավապահ մարմիններից պահանջում է անհապաղ բացահայտել եւ օրենքի ողջ խստությամբ պատժել հանցագործներին: Մարդու իրավունքների համակարգված ոտնահարումներն ուղղակի հետեւանք են այն իրողության, որ ՀՀ ոստիկանությունն իր բուն պարտականությունները կատարելու փոխարեն լծվել է իշխանությունների ու նրանց հովանավորյալների սանձարձակությունները կոծկելու եւ լրագրողներին ահաբեկելու անպատվաբեր գործին:

ՙԺառանգություն՚ կուսակցություն
7 մայիսի 2009թ.

Popular posts from this blog

Remembering the Poet

  138 years ago, on February 9, 1885 (new style), in the family of a village priest in the village of Gandza near Akhalkalaki was born an outstanding Armenian poet Vahan Teryan. In 1899 Vahan entered Lazarev Institute of Oriental Languages in Moscow. Together with his friends Teryan publishes at the institute a handwritten newspaper "Nadezhda", where he not only writes editorials and editorials, but also heads the poetry department, where he publishes his poems under the pseudonyms of Shvin, Volo and others. In August 1906 Teryan enters Moscow University, the Department of Russian Language and Literature of the Faculty of History and Philology. Under the direct influence of the 1905-1907 revolution, he wrote the cycle of poems "Crown of Thorns", in which he glorifies the revolutionary fighters. On the night of December 3, 1906 Teryan's apartment was searched, he and a friend were arrested, but on December 13 he was released from custody. During this period Terja...

Ближе к ЕС и НАТО.

Армения удачно реализует программы индивидуального партнерства с ЕС и НАТО, заявил сегодня в Ереване секретарь Совета Национальной Безопасности Армении Артур Багдасарян, выступая на открытии 73-го семинара Парламентской Ассамблеи НАТО Rose-Roth "Региональные развития на Южном Кавказе: вызовы, возможности и перспективы". По его словам, программа сотрудничества с ЕС насчитывает около 190 конкретных действий, программа сотрудничества с НАТО -122 действий по реформированию различных сфер. В процессе реализации программ активно принимают участие и эксперты из ЕС и НАТО. "Армения привержена выполнению своих международных обязательств, в частности, в рамках программы индивидуального партнерства Армения-НАТО ", заявил Багдасарян, подчеркнув, что в этом вопросе в Армении отмечен ощутимый прогресс.

Арам обиделся на Сержа

Администрация президента Армении оставила без ответа предложенные в августе лидером Демократической партии Армении Арамом Саргсяном так называемые “Ереванские принципы” урегулирования карабахской проблемы. Выступая сегодня в Национальном пресс-клубе, лидер ДПА в этой связи выразил сожаление, назвав такую позицию президентской администрации “неправильной”. Предложения Демократической партии предусматривали реализацию шагов, которые могли привести к реальному успеху политических переговоров. В частности, речь шла о подписании сторонами конфликта соглашения о примирении, которое станет основой для отказа от враждебной риторики. По словам Арама Саргсяна, в качестве ответного шага на воинственное заявление Ильхама Алиева накануне мюнхенской встречи, армянская сторона должна была отказаться от участия в этом саммите, а сопредседатели Минской группы ОБСЕ обязаны были осудить агрессивную риторику азербайджанского президента до проведения встречи. Лидер ДПА заметил, что азербайджанская ...