
Մայիսի 6-ին Պրահայում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին:
Ըստ ՀՀ ԱԳՆի,նախարար Նալբանդյանն ու դեսպան Սեմնեբին անդրադարձան մայիսի 7-ին Պրահայում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովին:
Հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, զրուցակիցները մտքեր փոխանակեցին արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցությունների վերաբերյալ:
Comments