Ինքնավստահ էր, ավելի քան ասենք Զիմբաբվեի թա•ավորը… Նախապես •իտեր, որ ամեն դեպքում լավ է լինելու…Գնաց մի քիչ ուշացած, մատների արանքում պինդ սեխմելով ծխախոտը: Իր սիրած սրճարանի մոտ էին պայմանավորվել: Նա էլ էր ուշանում… Մռութի տակ թեթեւ քմծիծաղ տվեց, թե իրեն թանկացնում է: 40 րոպե հետո հանկարծ հայտնվեց, մի տեսակ շփոթված, ներս ընկած աչքերով, առանց ներողություն խնդրելու ու դողացող շուրթերով.-Քայլե±նք…-Չէ, սա իմ սիրած սրճարանն է, դրա համար առաջարկեցի այստեղ: Արի մի բաժակ սուրճ կխմենք, կզրուցենք, հետո կճանապարհեմ տուն…-Ես սուրճ չեմ խմում…-Ավելի լավ ես մենակ կխմեմ…Ժպտաց ու լուռ քայլեց դեպի բացօդյա սրճարանի տարածք: Շատ չէին սրճարանի հաճախորդները: Անկյունում մի առանձին սեղան կար, որ նախորդ հաճախորդներից հետո դեռ չէին էլ հավաքել, բայց մոտեցան հենց այդ սեղանին… -էս խի± ես մի տեսակ:-Մի տեսակ չեմ, ուղղակի ամբողջ օրը տանն եմ եղել, մի քիչ քնեցի, բայց ոնց որ դմբրած լինեմ…-Դե լավ մի մտածի, հեսա կանցնի, ինձ հետ հետաքրքիր կլինի…-Երեւի… Լսի ո±վ էր են աղջիկը, որ էն օրը անընդհատ քեզ բաներ էր հարցնում:-Հետաքրք...