Skip to main content

Նախարար Նալբանդյանի վաշինգտոնյան հանդիպումները շարունակվում են

Աշխատանքային այցով Վաշինգտոնում գնտվող Հայաստանի արտգործնախարար Էդրվարդ Նալբանդյանը ս.թ. հուլիսի 16-ին հանդիպեց Եվրոպական եւ Եվրասիական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դանիել Ֆրիդի հետ:

Զրույցի ընթացքում քննարկվեցին հայ-ամերիկյան համագործակցության օրակարգի հարցերը: Անդրադարձ կատարվեց տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման հետ կապված խնդիրներին եւ դրանց լուծման ուղիներին:

Նախարար Նալբանդյանն ու փոխպետքարտուղար Ֆրիդը մտքեր փոխանակեցին Հայաստանում հետընտրական զարգացումների պատճառների եւ հետեւանքների, դրանց հաղթահարմանն ուղղված Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերի մասին:

Զրուցակիցները քննարկեցին նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզային, որի հետ քննության առնվեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի մանրամասները, համանախագահների տարածաշրջան վերջին այցելության արդյունքները, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպման հնարավորությունը:

Խոսելով բանակցությունների շարունակման հեռանկարի մասին, նախարար Նալբանդյանը շեշտեց, որ Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչեցվող Հայաստանի նկատմամբ բացահայտ տարածքային նկրտումներ պարունակող հայտարարությունները եւ ռազմատենչ քարոզչությունը արժանի գնահատական չեն ստանում միջազգային հանրության կողմից, ինչը զգալիորեն բարդացնում է բանակցային գործընթացում փոխվստահության մթնոլորտի ձեւավորումը:

Օրվա երկրոդ կեսին, նախարար Նալբանդյանն առանձին հանդիպումներ ունեցավ ԱՄՆ հայկական կազմակերպությունների` Ամերիկայի Հայկական Ազգային Կոմիտեի (Armenian National Committe of America), Ամերիկայի հայկական համագումարի (Armenian Assembly of America) եւ Ամերիկա-հայկական հասարակական հարաբերությունների կոմիտեի (United States – Armenian Political Action Committee) ղեկավարների հետ, որոնց Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց Սփյուռքի հետ համագործակցության եւ փոխադարձ աջակցության վերաբերյալ Հայաստանի կառավարության ծրագրերը, տեղեկացրեց ԱԳՆ կազմում գործող Սփյուռքի կոմիտեի գործունեության առաջիկա ծրագրերի եւ Սփուռքի հարցերով նախարարության կազմավորման նպատակների ու հեռանկարների մասին:

Comments

Popular posts from this blog

Ближе к ЕС и НАТО.

Армения удачно реализует программы индивидуального партнерства с ЕС и НАТО, заявил сегодня в Ереване секретарь Совета Национальной Безопасности Армении Артур Багдасарян, выступая на открытии 73-го семинара Парламентской Ассамблеи НАТО Rose-Roth "Региональные развития на Южном Кавказе: вызовы, возможности и перспективы". По его словам, программа сотрудничества с ЕС насчитывает около 190 конкретных действий, программа сотрудничества с НАТО -122 действий по реформированию различных сфер. В процессе реализации программ активно принимают участие и эксперты из ЕС и НАТО. "Армения привержена выполнению своих международных обязательств, в частности, в рамках программы индивидуального партнерства Армения-НАТО ", заявил Багдасарян, подчеркнув, что в этом вопросе в Армении отмечен ощутимый прогресс.

Серж Саргсян: "Армения заинтересована в дальнейшем развитии отношений с США".

Президент Армении Серж Саргсян посетил сегодня посольство США в Армении и поздравил высокопоставленных сотрудников дипломатической миссии в связи с Национальным праздником США- Днем независимости. Как сообщили в пресс-службе главы армянского государства, Серж Саргсян в своем выступлении, в частности, заявил: “Мы действительно заинтересованы в дальнейшем развитии наших отношений с Соединенными Штатами. Мы воспринимаем США не только как мощную державу, предоставляющую Армении самую большую гуманитарную помощь, но и как страну, которая в самый судьбоносный момент протянула руку помощи нашему народу, приняв в свои объятия значительную его часть, дав возможность развиваться осуществить свой вклад, как в могущество США, так и в сохранение национальной самобытности». В ходе состоявшейся беседы Чрезвычайный и Полномочный посол США в Армении Мари Йованович представила президенту свои впечатления от прошедших недавно в США встреч с представителями армянской общины США. Стороны выразили обоюдное...

Composer Tigran Mansuryan turns 84

Today is the 84th birthday of Tigran Mansuryan, a world-famous Armenian composer, national artist and honored artist of Armenia. Tigran Mansuryan was born in Beirut on January 27, 1939. The Mansuryan family moved to Armenia in 1947 and settled in Yerevan in 1956. The future composer graduated from the Music College under Romanos Melikyan, then studied at the Yerevan Conservatory, taught there in 1967-1986, and was its rector in 1992-1995. At present he concentrates fully on composing. He is one of the most performed composers of modern Armenia. In his creative work he combines modern writing techniques with the support of national musical traditions, especially the traditions of Komitas. Tigran Mansuryan is known for his symphonic works as well as for his film music.