Skip to main content

Շուկան ուսումնասիրվում է


ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվել են սառեցրած ձկների, թթվասերի, կերակրի աղի շուկաների ուսումնասիրությունների արդյունքները եւայլ հարցեր: Ներկայացնում ենք հանձնաժողովի մամլո ծառայության հաղորդագրությունը:

Սառեցրած ձկներ
Շուկայի մեջ մտնող ապրանքատեսականին ընդգրկում է խամսա, մոյվա, խեկ եւ նմանատիպ այլ ձկնատեսակներ: Հանձնաժողովի 2006 թ. որոշմամբ «Մալիկա» ընկերությունը սառեցրած ձկների շուկայում համարվել է գերիշխող դիրք ունեցող (95,1%) եւ գրանցվել գերիշխողների գրանցամատյանում: Իսկ 2007 թ. մարտին «Մալիկան» ՀՀ տնտեսական դատարանի
վճռով ճանաչվել է սնանկ, ինչից ելնելով անհրաժեշտություն է առաջացել շուկայի նոր
ուսումնասիրություն իրականացնել:
Վերլուծության արդյունքներից հետեւում է, որ 2005 թ. համեմատ 2007 -ին ամբողջությամբ փոխվել է սառեցրած ձկների շուկայի որակական եւ քանակական կազմը` 7 տնտեսվարող սուբյեկտի փոխարեն շուկա է մուտք գործել 12 այլ տնտեսվարող սուբյեկտ: Սառեցրած
ձկնատեսակների իրացման ընդհանուր ծավալը 2007 թվականին կազմել է 366552 կգ` գրեթե 12 անգամ պակաս, քան 2005 թվականին (4725720 կգ): Հաշվի առնելով այս փաստը, Հանձնաժողովը որոշեց տվյալները տրամադրել Հարկային պետական ծառայությանը` ուսումնասիրության նպատակով:
Շուկայի ընդհանուր ծավալում ամենամեծ բաժինն ունի «Սալեքս Գրուփ» ընկերությունը` 46,55%: Իրացման առավել մեծ ծավալներ ունեցող երեք տնտեսվարող սուբյեկտները միասին գրավում են 72,36 %-ը, ի տարբերություն 2005 թ. տվյալների, երբ միայն «Մալիկան» գրավում էր շուկայի 95,1%-ը:
Հանձնաժողովի այսօրվա որոշմամբ «Մալիկան» հանվեց գերիշխողների գրանցամատյանից, որտեղ գրանցվեց «Սալեքս Գրուփը»:


Թթվասեր
Հանձնաժողովի 2005 թ. որոշմամբ, թթվասերի շուկայում որպես գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտ է ճանաչվել «Աշտարակ-Կաթ» ընկերությունը (գրավել է շուկայի
40,2 տոկոսը):
Հանձնաժողովի այս տարվա ուսումնասիրությամբ, շուկայում գործող 18 տնտեսվարողների կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն` 2007 թ. Հայաստանում արտադրվել է 1 446 900,4 կգ թթվասեր, իրացվել` 1 454 227,9 կգ եւ արտահանվել` 16 կգ, իսկ 2004 թ. արտադրվել եւ իրացվել է համապատասխանաբար` 609 258,8 կգ եւ 607 083,1 կգ թթվասեր:
Շուկայում իրացման առավել մեծ ծավալներ ունեցող երեք տնտեսվարող սուբյեկտներն են` «Աշտարակ-Կաթը»` 59,16 տոկոս, «Դուստր Մարիաննան»` 17,05 տոկոս եւ «Թամարան»` 8,45
տոկոս բաժիններով: Իրացման ծավալներով երեքը միասին գրավում են շուկայի 84,66
տոկոսը:
Տնտեսվարող սուբյեկտների ներկայացրած տվյալների հիման վրա կատարված վերլուծության համաձայն, 2007 թվականին մեկ շնչի հաշվով տարեկան իրացվել է 0,45 կգ թթվասեր` 2004
թվականի 0,2 կգ-ի դիմաց: Չնայած նրան, որ 2007 թվականին 2004 թվականի համեմատ տեղի է ունեցել արտադրության եւ իրացման աճ, այնուամենայնիվ, 1 շնչի հաշվով հաշվարկները, Հանձնաժողովի կարծիքով, չեն արտացոլում թթվասերի սպառման իրական պատկերը, ուստիեւ` ուսումնասիրության տվյալները կտրամադրվեն Հարկային պետական ծառայությանը: Հարկ է միաժամանակ նշել, որ սույն ուսումնասիրության շրջանակներում չեն դիտարկվել գյուղացիական տնտեսությունների կողմից արտադրված թթվասերի ծավալները:
Հանձնաժողովի որոշմամբ, «Աշտարակ-Կաթը» մնաց գերիշխողների գրանցամատյանում` բաժնեմասի համապատասխան փոփոխությամբ:


Հիմնավորող նյութեր չներկայացվեցին
«Մառնիկ» ընկերությունը դիմել էր Հանձնաժողով` հայտնելով, որ Հայաստան է ներմուծում ֆիննական արտադրության սերուցքային կարագ, եւ իրենց կողմից Երեւանի առեւտրի կետերում իրականացված դիտարկումների արդյունքում պարզվել է, որ որոշ տնտեսվարող
սուբյեկտների կողմից ֆիննական կարագի անվան տակ վաճառվում է այլ արտադրության` անհայտ ծագում ունեցող կարագ: Հարուցված վարույթի շրջանակներում Հանձնաժողովը գրությամբ դիմել է ընկերությանը` խնդրելով տրամադրել հիմնավորող նյութեր: Սակայն ընկերության կողմից նման նյութեր չեն տրամադրվել: Այն հանգամանքը, որ
ընկերությունը գրության մեջ չի նշել որեւէ առեւտրի կետ կամ տնտեսվարող սուբյեկտ`
Հանձնաժողովի մասնագետների գնահատմամբ, անհնարին է դարձնում ուսումնասիրությունների իրականացումը: Վարույթը դադարեցվեց:


Աղ, գաջ, ցեմենտ
Աղի, գաջի եւ ցեմենտի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող «Ավանի աղի կոմբինատ», «Գաջ» եւ «Արարատցեմենտ» ընկերությունները դիմել էին Հանձնաժողով, հայտնելով, որ մայիսի 1-ից գազի սուբսիդավորման վերացումից հետո, ինչպես նաեւ ընկերությունների անձնակազմերի աշխատավարձերի, այլ ծախսերի ավելացմամբ պայմանավորված` բարձրացվում են
արտադրատեսակների գները: Հանձնաժողովի մասնագետները տվյալ ընկերությունների կողմից
ապրանքատեսակների գների բարձրացումը գնահատել են որպես հարկադրված միջոցառում, իսկ
ներկայացված հաշվարկները եւ փաստերը` տնտեսապես հիմնավորված:
Միաժամանակ, տվյալ շուկաներում մանրածախ առեւտրի օբյեկտներում (խանութներում) ապրանքի իրացման գների եւ ընկերությունների կողմից ապրանքի բացթողնման գների միջեւ գոյություն ունեցող տարբերության, միջնորդ օղակի կողմից գների անհամաչափ
բարձրացման փաստի առկայության առնչությամբ ուսումնասիրության արդյունքները կտրամադրվեն ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը:

Հանձնաժողովն այսօր նաեւ շուկայի ուսումնասիրության նպատակով մանկական սննդի
շուկայում գործող ընկերություններից տեղեկատվություն պահանջեց:

Comments

Popular posts from this blog

Remembering the Poet

  138 years ago, on February 9, 1885 (new style), in the family of a village priest in the village of Gandza near Akhalkalaki was born an outstanding Armenian poet Vahan Teryan. In 1899 Vahan entered Lazarev Institute of Oriental Languages in Moscow. Together with his friends Teryan publishes at the institute a handwritten newspaper "Nadezhda", where he not only writes editorials and editorials, but also heads the poetry department, where he publishes his poems under the pseudonyms of Shvin, Volo and others. In August 1906 Teryan enters Moscow University, the Department of Russian Language and Literature of the Faculty of History and Philology. Under the direct influence of the 1905-1907 revolution, he wrote the cycle of poems "Crown of Thorns", in which he glorifies the revolutionary fighters. On the night of December 3, 1906 Teryan's apartment was searched, he and a friend were arrested, but on December 13 he was released from custody. During this period Terja...

Remembering the First Martyrs and Hermits of the Armenian Church

  The Armenian Apostolic Church commemorates today the Holy Priests Voskian, the first martyrs and hermits of the Armenian Church. According to popular tradition, the Voskians were five envoys of the Roman Emperor to King Sanatruk. Arriving in Armenia in the middle of the 1st century, they met the Apostle Thaddeus and, under the influence of his sermons, were baptized and converted to Christianity. The eldest among them was Khrusi (Voski), which in Armenian means "gold" (hence the origin of the "Voskian"). He was also ordained a bishop. After the death of Thaddeus the Voskians secluded themselves in the mountains of Tsakhkavet (Tsakhkotn province) and lived a life of asceticism for almost forty years. Guided by the commandments of God, they came to the palace to preach Christianity to the Armenian King Artashes and Queen Satenik. In the palace their sermons were followed only by the relatives of Queen Satenik. The 18 courtiers, who arrived in Armenia together with t...
Ð այաստանի ù³Õ³ù³óÇÝ»ñÁ í»ñ³¹³ñÓí»óÇÝ Այսօր կեսօրին ÐÐ ·»ñÇÝ»ñÇ, å³ï³Ý¹Ý»ñÇ ¨ ³ÝѳÛï Ïáñ³ÍÝ»ñÇ Ñ³ñó»ñáí ½µ³ÕíáÕ Ñ³ÝÓݳÅáÕáíÇ (ѳÝÓݳÅáÕáíÇ Ý³Ë³·³Ñ` ÐÐ å³ßïå³ÝáõÃÛ³Ý Ý³Ë³ñ³ñ ê.úѳÝÛ³Ý) ¨ í»ñçÇÝÇë ÏÇó ³ß˳ï³Ýù³ÛÇÝ ËÙµÇ ç³Ýù»ñáí, ÇÝãå»ë ݳ¨ º²ÐÎ ·áñÍáÕ Ý³Ë³·³ÑÇ ³ÝÓÝ³Ï³Ý Ý»ñϳ۳óáõóãÇ ¹»ëå³Ý ²Ýç»Û γëåñãÇÏÇ ³ç³ÏóáõÃÛ³Ùµ , ѳÛ-³¹ñµ»ç³Ý³Ï³Ý ë³ÑÙ³ÝÇ ºñ³ë˳í³Ý-ê³¹³ñ³Ï ë³Ñٳݳѳïí³ÍáõÙ Çñ³Ï³Ý³óí»ó г۳ëï³ÝÇ Ð³Ýñ³å»ïáõÃÛ³Ý ù³Õ³ù³óÇÝ»ñ ì³ÝÇÏ ÜÇÏáɳÛÇ ¼ÙµáÛ³ÝÇ (¶³í³é), ²ñïÛáÙ ²Ý¹ñ³ÝÇÏÇ ¼áÑñ³µÛ³ÝÇ (Üáñ³¹áõ½), γñ»Ý æÇí³ÝÇ ÂáñáëÛ³ÝÇ (Üáñ³¹áõ½) ¨ ²Õ³ëÇ ²ïáÙÇ ºÝáùÛ³ÝÇ (Üáñ³¹áõ½) ѳÝÓÝáõÙÁ ÐÐ Ý»ñϳ۳óáõóÇãÝ»ñÇÝ: Այս մասին հայտնեց ÐÐ ä²Þîä²ÜàôÂÚ²Ü Ü²Ê²ð²ðÆ Ø²ØÈà ø²ðîàôÔ²ð, ¶Ü¸²äºî ê.Þ²Ðêàôì²ðÚ²ÜԸ։ ÐÇß»óÝ»Ýù, áñ í»ñçÇÝÝ»ñë ãáñëÝ »Ý ³ÛÝ 13 Ñá·áõó µ³Õϳó³Í ËÙµÇó, áñáÝù ë.Ã. ³åñÇÉÇÝ Ê³ãÇÏ ·ÛáõÕáõÙ ï»Õ³Ï³Ûí³Í ½Çݳí³ÝáõÙ ù³ßùßáõù ¿ÇÝ ëï»ÕÍ»É ` Çñ»Ýó ½ÇÝͳé³ÛáÕ ÁÝÏ»ñáç ¹Çñù»ñÁ ½áñ³Ù³ëáõÙ ³Ùñ³åݹ»Éáõ Ýå³ï³Ïáí : àñÇó Ñ»ïá, ÝáõÛÝ ½áñ³Ù³ëÇ · áõÙ³ñï³ÏÇ Ññ³Ù³Ý³ï³ñÇ ...