Skip to main content

Հայ-չեխական հարաբերություններն ունեն ջերմ եւ բարեկամական բնույթ


Այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց իր հրավերով եռօրյա պաշտոնոկան այցով Հայաստան ժամանած Չեխիայի ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգին:

Այս մասին Երևանյան Լրագրողին հայտնեցին Հայաստանի ԱԳՆ-ի Մամուլի և տեղեկատվության վարչությունից:

Ողջունելով Չեխիայի ԱԳ նախարարին եւ նրա գլխավորած պատվիրակությանը նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ-չեխական հարաբերություններն ունեն ջերմ եւ բարեկամական բնույթ, իսկ այս այցը նոր լիցք կհաղորդի տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերություններին:

Հանդիպման ընթացքում նախարարներ Նալբանդյանն ու Շվարցենբերգը քննարկեցին քաղաքական, տնտեսական եւ հումանիտար որոլրտներում մեր երկրների փոխգործակցվության առավել սերտացման ուղիները:

Երկուստեք նշվեց, որ քաղաքական երկխոսությունը զարգանում է, մեր երկրների միջեւ համագործակցությունը հաջողությամբ ընթանում է երկկողմ եւ բազմակողն ձեւաչափերով:

Անդրադարձ կատարվեց Հայաստան-ԵՄ հարաբերություններին: Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը ողջունում է ԵՄ Արեւելյան գործընկերության նախաձեռնությունը եւ շարունակելու է եվրոպական ընտանիքին մերձենալուն ուղղված իր քայլերը:

Շեշտելով, որ Հայաստանի ու Չեխիայի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման զգալի ներուժ գոյություն ունի, նախարար Նալբանդյանը կարեւորեց Երեւանում հայ-չեխական գործարար համաժողովի անցկացումը` որպես երկու երկրների գործարարների միջեւ կապերի հաստատման ու գործընկերության ծավալման իրական միջոց: Նախարար Շարցենբերգը նշեց, որ իրեն ուղեկցում են էներգետիկայի, տուրիզմի, ֆինանսների, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառները ներկայացնող գործարարներ:

Նախարարներ Նալբանդյանն ու Շվարցենբերգը կարեւորեցին իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը, նշելով, որ այն պետք է սկսել գրեթե զրոյից: Այդ տեսանկյունից նրանք գոհունակություն հայտնեցին հանդիպումից հետո ՙԵկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելու մասին՚ համաձայնագրի եւ Եվրոպական ինտեգրման բնագավառում արտգործնախարարությունների միջեւ համագործակցության մասին Հուշագրի ստորագրման առթիվ:

Վկայակոչելով երկու ժողովուրդների հարուստ մշակութային ժառանգությունը, Հայաստանի արտգործնախարարը առաջարկեց կոնկրետ քայլեր ձեռնրակել մշակութային բնագավառում համագործակցությանը զարկ տալու համար:

Նախարարները քննարկեցին նաեւ տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ապահովման հետ առնչվող հարցեր:

Չեխիայի ԱԳ նախարարի խնդրանքով, նախարար Նալբանդյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ:

Նախարարների հանդիպմանը հաջորդեցին փաստաթղթերի ստորագրման արարողությունը եւ համատեղ մամուլի ասուլիսը:

Comments

david santos said…
Happy week!!!
I loved this blog.

Popular posts from this blog

Remembering the Poet

  138 years ago, on February 9, 1885 (new style), in the family of a village priest in the village of Gandza near Akhalkalaki was born an outstanding Armenian poet Vahan Teryan. In 1899 Vahan entered Lazarev Institute of Oriental Languages in Moscow. Together with his friends Teryan publishes at the institute a handwritten newspaper "Nadezhda", where he not only writes editorials and editorials, but also heads the poetry department, where he publishes his poems under the pseudonyms of Shvin, Volo and others. In August 1906 Teryan enters Moscow University, the Department of Russian Language and Literature of the Faculty of History and Philology. Under the direct influence of the 1905-1907 revolution, he wrote the cycle of poems "Crown of Thorns", in which he glorifies the revolutionary fighters. On the night of December 3, 1906 Teryan's apartment was searched, he and a friend were arrested, but on December 13 he was released from custody. During this period Terja...

South Caucasus Railway's investment program for 2023 will exceed $5.3 million.

The South Caucasus Railway Company (SCR) has launched an investment program for 2023. This year, 2 billion 90 million drams (5.3 million USD) will be spent on the programs of development and maintenance of infrastructure and rolling stock. According to SCR, 290 million drams will be spent on rolling stock and 1.8 billion drams on infrastructure. 1.7 billion rubles will be invested in track equipment, 30 million rubles in electrification and power supply, 10 million rubles in automation, telemechanics and communication equipment. In 2023 it is planned to completely renovate 14 km of tracks by various types of capital repairs. It is planned to replace 15.6 thousand concrete and 4 thousand wooden sleepers along the entire length of the track. "This year the main volume of investment funds will be used for maintenance and development of the infrastructure, which directly affects the safety and smooth operation of the railway. 2023 will be a year of hard work for our company. Targeted ...

Composer Tigran Mansuryan turns 84

Today is the 84th birthday of Tigran Mansuryan, a world-famous Armenian composer, national artist and honored artist of Armenia. Tigran Mansuryan was born in Beirut on January 27, 1939. The Mansuryan family moved to Armenia in 1947 and settled in Yerevan in 1956. The future composer graduated from the Music College under Romanos Melikyan, then studied at the Yerevan Conservatory, taught there in 1967-1986, and was its rector in 1992-1995. At present he concentrates fully on composing. He is one of the most performed composers of modern Armenia. In his creative work he combines modern writing techniques with the support of national musical traditions, especially the traditions of Komitas. Tigran Mansuryan is known for his symphonic works as well as for his film music.