Զորավարժության նպատակն է կատարելագործել ՆԱՏՕ-ի և այլ ուժերի փոխգործունակությունը: Զորավարժությունում ներգրավվելու է շուրջ 1100 զինծառայող 21 երկրից, որից 7 -ը` ՆԱՏՕ-ի անդամ, 12 - ը` ԳՀԽ, ինչպես նաև այլ գործընկեր երկրներից և ՍՀՆ /Ստամբուլյան համագործակցության նախաձեռնություն/ անդամ Միացյալ Արաբական Էմիրություններից:
Սցենարը հիմնվելու է ՄԱԿ-ի կողմից լիազորված ՆԱՏՕ-ի գլխավորած Ճգնաժամերի արձագանքման գործողությունների (ՃԱԳ) վրա: Համատեղ աղեղ/նիզակակիր-08 զորավարժությունը կապահովի ՆԱՏՕ-ի կողմից համալիր և դինամիկ գործողությունների անցկացման կարողությունների ցուցադրում` ուղղված ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների զինված ուժերի փոխգործունակությանը: Զորավարժության նպատակն է նաև հավասարակշռություն հաստատել ՆԱՏՕ-ի վարժանքի պահանջների և ԳՀԽ/ՍՀՆ երկրների վարժանքների կարիքների միջև` մասնակիցներին հասու դարձնելով ՆԱՏՕ-ի` իրական ռազմական գործողությունների փորձառությունը:
Զորավարժությունը ղեկավարելու է Դաշնային Հրամանատարության Ցամաքային Բաղադրիչի Հայդելբերգի կենտրոնակայանի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռոլանդ Քաթերը:
Comments