Skip to main content

Պրահայում կայացավ Սարգսյան – Ալիեւ հերթական հանդիպումը


07.05.2009

Հինգշաբթի օրը Չեխիայի մայրաքաղաքում որտեղ անցնում է Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը, տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը:
Հանդիպումը սկսվել է երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզայի, Յուրի Մերզլյակովի, Բերնար Ֆասիեի, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ։ Այնուհետեւ, Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի նախագահները բանակցությունները շարունակել են դեմ առ դեմ ձեւաչափով, որը տեւել է ավելի քան երկու ժամ։

Թեեւ նախատեսվում էր, որ հանդիպումից հետո լրագրողներին կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները, լրագրողների հետ հանդիպեցին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները:

«Գոհունակությամբ կարող եմ նշել, որ նախագահներ Ալիեւը եւ Սարգսյանը կառուցողական երկխոսություն են ունեցել եւ նրանք կարողացել են նվազեցնել մոտեցումներում եղած տարբերությունները, որոնք վերաբերում են կարգավորման հիմնարար սկզբունքներին», - Պրագայում Միացյալ Նահանգների դեսպանի նստավայրում հրավիրված ասուլիսում հայտարարեց ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: - «Եվ համաձայնության են եկել այն հիմնարար գաղափարների շուրջ, որոնք քննարկելու նպատակով էլ եկել էին այստեղ: Այժմ ամեն ինչ մեզանից՝ համանախագահներից է կախված: Առաջիկա օրերին եւ շաբաթներին մենք աշխատելու ենք արտաքին գործերի նախարարների հետ: Այս հանձնարարությունը նախարարներին տրվել է երկու նախագահների կողմից: Մենք պետք է աշխատենք դետալների վրա, որպեսզի ավարտուն տեսքի բերենք այն մոտեցումները, որ այսօր քննարկման առարկա են հանդիսանում: Հիմնական աշխատանքը տարվելու է այն առանցքային խնդիրների շուրջ, որոնք ընդգրկված են կարգավորման հիմնարար սկզբունքների շրջանակում»:

Արդյո՞ք այդ առանցքային խնդիրներն են այն երկու հիմնական տարաձայնությունը, որ առկա էր բանակցային գործընթացում վերջին տարիներին՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն ու Լաչինի միջանցքի պատկանելության հարցը: «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին համանախագահները չցանկացած պատասխանել: Միայն ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը փոխանցեց, թե՝ «շատ լավ տեղեկացված եք բանակցային գործընթացի մանրամասներից»:

Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպմանը, ապա վերջնական պայմանավորվածություն դեռեւս չկա: Համանախագահները չեն բացառում, որ այդ հանդիպումը տեղի կունենա հունիսի սկզբին Սանկտ Պետերբուրգում կայանալիք միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում:

«Հեռանկարի առումով եւ որպես սկզբունքային համաձայնություն շարունակում է մնալ Սանկտ Պետերբուրգում հունիսի սկզբին կայանալիք հանդիպումը: Համենայն դեպս, մենք ձգտելու ենք կազմակերպել նման հանդիպում նշված ժամկետում: Մինչ այդ կկայանան մեր հանդիպումները [արտաքին գործերի] նախարարների հետ եւ, հավանաբար, համանախագահները կայցելեն տարածաշրջան», - ասաց ռուսաստանցի համանագահը Յուրի Մերզլյակովը:

Իսկ հնարավո՞ր է արդյոք Մինսկի խմբի համանախագահ երեք պետությունների նախագահների գագաթնաժողովի կազմակերպումը: Այն, որ Օբամա – Մեդվեդեւ – Սարկոզի եռակողմ հանդիպումը, որ նվիրված կլինի Ղարաբաղյան կարգավորմանը, կարող է կազմակերպվել, մի քանի շաբաթ առաջ նշել էին դիվանագիտական որոշ աղբյուրներ: Հայաստանցի լրագրողի այս հարցին Մերզլյակովը պատասխանեց. - «Մենք վաղուց էինք քննարկում նման հանդիպման կազմակերպման հնարավորությունը: Մենք թերեւս ամենալավն ենք պատկերացնում, թե ինչ դժվար է նույն վայրում նույն ժամանակահատվածում հավաքել Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահներին»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա
"Ազատություն" ռադիոկայան

Comments

Popular posts from this blog

South Caucasus Railway's investment program for 2023 will exceed $5.3 million.

The South Caucasus Railway Company (SCR) has launched an investment program for 2023. This year, 2 billion 90 million drams (5.3 million USD) will be spent on the programs of development and maintenance of infrastructure and rolling stock. According to SCR, 290 million drams will be spent on rolling stock and 1.8 billion drams on infrastructure. 1.7 billion rubles will be invested in track equipment, 30 million rubles in electrification and power supply, 10 million rubles in automation, telemechanics and communication equipment. In 2023 it is planned to completely renovate 14 km of tracks by various types of capital repairs. It is planned to replace 15.6 thousand concrete and 4 thousand wooden sleepers along the entire length of the track. "This year the main volume of investment funds will be used for maintenance and development of the infrastructure, which directly affects the safety and smooth operation of the railway. 2023 will be a year of hard work for our company. Targeted ...

Remembering the Poet

  138 years ago, on February 9, 1885 (new style), in the family of a village priest in the village of Gandza near Akhalkalaki was born an outstanding Armenian poet Vahan Teryan. In 1899 Vahan entered Lazarev Institute of Oriental Languages in Moscow. Together with his friends Teryan publishes at the institute a handwritten newspaper "Nadezhda", where he not only writes editorials and editorials, but also heads the poetry department, where he publishes his poems under the pseudonyms of Shvin, Volo and others. In August 1906 Teryan enters Moscow University, the Department of Russian Language and Literature of the Faculty of History and Philology. Under the direct influence of the 1905-1907 revolution, he wrote the cycle of poems "Crown of Thorns", in which he glorifies the revolutionary fighters. On the night of December 3, 1906 Teryan's apartment was searched, he and a friend were arrested, but on December 13 he was released from custody. During this period Terja...

Composer Tigran Mansuryan turns 84

Today is the 84th birthday of Tigran Mansuryan, a world-famous Armenian composer, national artist and honored artist of Armenia. Tigran Mansuryan was born in Beirut on January 27, 1939. The Mansuryan family moved to Armenia in 1947 and settled in Yerevan in 1956. The future composer graduated from the Music College under Romanos Melikyan, then studied at the Yerevan Conservatory, taught there in 1967-1986, and was its rector in 1992-1995. At present he concentrates fully on composing. He is one of the most performed composers of modern Armenia. In his creative work he combines modern writing techniques with the support of national musical traditions, especially the traditions of Komitas. Tigran Mansuryan is known for his symphonic works as well as for his film music.