Skip to main content

Գործարկվում է Իրան - Հայաստան գազատարը

12.05.2009
Ակնկալվում է, որ երեքշաբթի օրվանից կգործարկվի Իրան - Հայաստան գազատարը, եւ Հայաստանը կսկսի Իրանից գազ ստանալ: Այդ մասին "Ազատություն" ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հայաստանի էներգետիկայի նախարարության խոսնակ Lուսինե Հարությունյանը:
Կողմերի միջեւ 2004 թվականին ստորագրված պայմանագրի համաձայն, Հայաստանը իրանական գազի դիմաց կվճարի էլեկտրաէներգիայով. յուրաքանչյուր խորանարդ մետրի դիմաց` 3 կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա:

Գործարքի իրականացման մանրամասները քննարկելու նպատակով երեկ Երեւան է ժամանել Իրանի գազ արտահանող ազգային ընկերության կառավարող տնօրեն Սեյեդ Ռեզա Կասաիզադեհի գլխավորած պատվիրակությունը:

"Սկսվում է Իրան - Հայաստան գազատարի պայմանագրի շրջանակում ընդգրկված "գազ` էլեկտրաէներգիայի դիմաց" բանաձեւի գործնական փուլը: Այսինքն, նշանակում է, որ Հայաստանը Իրանից կվերցնի գազ, փոխարենը կմատակարարի էլեկտրաէներգիա: Պատվիրակությունները տեղում կքննարկեն ռեժիմները, աշխատանքները եւ հետագա գործընթացները", - ասաց էներգետիկայի նախարարության խոսնակը:

Մինչ Երեւան ժամանելը, իրանական պատվիրակության ղեկավարը հիշեցրել է, որ կողմերը ի սկզբանե պայմանավորվել էին փոխանակումը սկսել դեռեւս 2007 թվականի հունվարին: "Սակայն հայերը հետագայում ասացին, թե պատրաստ չեն", - ասել է Կասաիզադեհը` հավելելով. - "Այժմ Հայաստանն ասում է, թե պատրաստ է Իրանից գազ ստանալ, եւ մեր այցելության հիմնական նպատակներից մեկը այդ ծրագրի մեկնարկն է":

Հայաստանի էներգետիկայի նախարարության խոսնակի փոխանցմամբ` երկու երկրների պատվիրակությունների բանակցություններին զուգընթաց, այսօրվանից, "ամենայն հավանականությամբ, կսկսվի գազի աստիճանական մատակարարումը":

Շուրջ 140 կիլոմետրանոց գազատարի շինարարությունը հայկական կողմը պաշտոնապես ավարտեց 2008 թվականի դեկտեմբերին: Մինչ այժմ, սակայն, պաշտոնական երեւանը հայտարարում էր, թե իրանական գազի կարիքը չի զգում, թեեւ տեխնիկապես պատրաստ է ցանկացած պահի այն ընդունել:

Այժմ, ըստ իրանական կողմի, մատակարարումը սկսվելու է օրական շուրջ 2 միլիոն խորանարդ մետրից: "Առաջիկա երկու տարիներին ընթացքում այդ թողունակությունը կարող է կրկնապատկվել, իսկ 2011-ից հետո` անցնել օրական 6 միլիոն խորանարդ մետր սահմանը", - ասել է Իրանի գազ արտահանող ազգային ընկերության պաշտոնական ներկայացուցիչը:

Ազատություն ռ/կ

Comments

Popular posts from this blog

Remembering the Poet

  138 years ago, on February 9, 1885 (new style), in the family of a village priest in the village of Gandza near Akhalkalaki was born an outstanding Armenian poet Vahan Teryan. In 1899 Vahan entered Lazarev Institute of Oriental Languages in Moscow. Together with his friends Teryan publishes at the institute a handwritten newspaper "Nadezhda", where he not only writes editorials and editorials, but also heads the poetry department, where he publishes his poems under the pseudonyms of Shvin, Volo and others. In August 1906 Teryan enters Moscow University, the Department of Russian Language and Literature of the Faculty of History and Philology. Under the direct influence of the 1905-1907 revolution, he wrote the cycle of poems "Crown of Thorns", in which he glorifies the revolutionary fighters. On the night of December 3, 1906 Teryan's apartment was searched, he and a friend were arrested, but on December 13 he was released from custody. During this period Terja...

Серж Саргсян: "Армения заинтересована в дальнейшем развитии отношений с США".

Президент Армении Серж Саргсян посетил сегодня посольство США в Армении и поздравил высокопоставленных сотрудников дипломатической миссии в связи с Национальным праздником США- Днем независимости. Как сообщили в пресс-службе главы армянского государства, Серж Саргсян в своем выступлении, в частности, заявил: “Мы действительно заинтересованы в дальнейшем развитии наших отношений с Соединенными Штатами. Мы воспринимаем США не только как мощную державу, предоставляющую Армении самую большую гуманитарную помощь, но и как страну, которая в самый судьбоносный момент протянула руку помощи нашему народу, приняв в свои объятия значительную его часть, дав возможность развиваться осуществить свой вклад, как в могущество США, так и в сохранение национальной самобытности». В ходе состоявшейся беседы Чрезвычайный и Полномочный посол США в Армении Мари Йованович представила президенту свои впечатления от прошедших недавно в США встреч с представителями армянской общины США. Стороны выразили обоюдное...

Ближе к ЕС и НАТО.

Армения удачно реализует программы индивидуального партнерства с ЕС и НАТО, заявил сегодня в Ереване секретарь Совета Национальной Безопасности Армении Артур Багдасарян, выступая на открытии 73-го семинара Парламентской Ассамблеи НАТО Rose-Roth "Региональные развития на Южном Кавказе: вызовы, возможности и перспективы". По его словам, программа сотрудничества с ЕС насчитывает около 190 конкретных действий, программа сотрудничества с НАТО -122 действий по реформированию различных сфер. В процессе реализации программ активно принимают участие и эксперты из ЕС и НАТО. "Армения привержена выполнению своих международных обязательств, в частности, в рамках программы индивидуального партнерства Армения-НАТО ", заявил Багдасарян, подчеркнув, что в этом вопросе в Армении отмечен ощутимый прогресс.