Skip to main content

Ռոբերտ Քոչարյան. "Իշխանությունը եւ պատասխանատվությունը չեն կարող ստվերային լինել"



ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացառիկ հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը

- Պարոն Քոչարյան, հուլիսի 4-ին կայացած հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթիմեծ մասը նվիրել էր քննադատությանը ձեր հասցեին: Ի՞նչ եք կարծում, ինչո՞վ է դապայմանավորված:

- Նրանում խոսում է պարտվածի բարդույթը: Չէ՞ որ նա պարտվել է երկու անգամ, իսկ տղամարդավարի պարտվելու արժանապատվություն երբեք չի ունեցել: Բացի այդ, միշտ հարմար է ծայրահեղականության թիրախ դարձնել պաշտոնից հեռացած նախագահին: 1998 թվականին ես այդպես չվարվեցի` անհարիր համարելով նման գործելաոճը: Դա փոքր, չարացած մարդու վարվելակերպ է: Երբեմն ես նրան խղճում եմ:

- Առաջին նախագահի ելույթներում աչքի է ընկնում շեշտադրումների ուղղվածությունը. ծայրահեղ թշնամական վերաբերմունք ձեր նկատմամբ եւ թափանցիկ ակնարկներ` որոշակիպայմաններում իշխանությունների հետ համագործակցության հնարավորությանվերաբերյալ: Դա համարու՞մ եք տակտիկական քայլ, թե մտածված ռազմավարություն:

- Համոզված եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը գիտակցում է, որ անշրջելիորեն պարտվել է ընտրություններում: Նրան թվում է, որ նա պարտվել է ինձ, չնայած դա այդպես չէ: Այն ժամանակ լինելով գործող նախագահ, ես միայն կատարել եմ իմ պարտքը` պաշտպանելով Սահմանդրությունը եւ կարգուկանոն վերականագնելով երկրում:

Տեր-Պետրոսյանը պարզապես չի կարողանում դուրս գալ ծայրահեղ ըննդիմության դաշտից: Նրան դա թույլ չեն տա իր տերերն ու վճարողները: Իսկ ծայրահեղականությունը պետք է հասցեագրված լինի, նա էլ ճղվում է: Գուցե նրան նաեւ թվում է, որ այդ գործողությունները կարող են դուր գալ իշխանություններին եւ այդ ճանապարհով նա թողության գիր կվաստակի մարտի 1-ին կատարված հանցագործության համար` միաժամանակ նաեւ հնարավորություն ստանալով առանց խոչընդոտների աքլորանալ հանրահավաքներում: Դա հնարավոր տակտիկական հաշվարկ է:

Ռազմավարության առումով չեմ բացառում, որ ի դեմս ինձ նա շարունակում է տեսնել իր հիմնական քաղաքական մրցակցին ապագա քաղաքական մարտերում: Կարծում եմ, նա հերթական անգամ կսխալվի` ինչպես մարտավարության, այնպես էլ ռազմավարության մեջ:

-Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում առատորեն թվարկվում էին Ձեր նախագահությանժամանակահատվածի թերությունները: Ընդհանուր բնութագիրը կայանում էր նրանում, որ դուքքանդեցիք այն ամենը, ինչը հնարավոր էր քանդել: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:

- Ելույթում այնքան շատ զառանցանք կա, որ կարիք չկա պարզաբանումներ տալ յուրաքանչյուր կետի վերաբերյալ: Շուտով լույս կտեսնի մի գիրք, որտեղ հավաքված են իմ նախագահության ժամանակահատվածին վերաբերող փաստացի նյութերը: Դա լինելու զուտ վիճակագրություն, առանց էմոցիաների: Այնտեղ կան իմ աշխատանքի արդյունավետությանը վերաբերող բոլոր հարցերի պատասխանները: Զարգացման այդպիսի տեմպերով կարող է հպարտանալ ցանկացած երկիր եւ ցանկացած նախագահ: Զվարճալի կլիներ նույնպիսի գիրք հրատարակել` հիմնված Տեր-Պետրոսյանի ղեկավարման տարիների փաստացի նյութի վրա: Թող մարդիկ համեմատեն: Չէ՞ որ նա եւ ՀՀՇ-ն ոչ մի լուսավոր բան չեն թողել մարդկանց հիշողության մեջ, չեն կառուցել ոչինչ, ինչ կարելի է այսօր ցույց տալ: Նրանք վերաբերվում են այն տիպարներին, որոնք պատմության մեջ մնում են որպես արդյունավետ քանդողներ: Երբեմն Տեր-Պետրոսյանն այն աստիճան է կորցնում չափի զգացողությունը, որ սկսում ես կասկածել նրա մեղսունակության մեջ: Հնարավոր է, նրա հոգեկանը պարզապես չի դիմանում լարվածությանը:

- Իսկ գուցե անհրաժեշտության կա՞ ժամանակ առ ժամանակ հիշեցնել մարդկանց այն մասին. ի՞նչ եւ ե՞րբ է արվել: Չէ՞ որ նրանք, ով այսօր 18-20 տարեկան են, կարող են պարզապես չհիշել դա:

- Սա քաղաքական գործիչների պատասխանատվության եւ պարկեշտության մասին հարց է: Ի դեպ, ոչ միայն ընդդիմության: Երիտասարդությանը խաբելու գայթակղություն կարող է առաջանալ ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության մոտ:

Հետաքրքիր է, ինչպիսի՞ն է Տեր-Պետրոսյանի տեսողությունը: Երբ նա մասնակցում է երթերին, ու՞ր է նայում: Չէ որ նա չի տեսնի որեւէ նորակառույց, որը ի հայտ է եկել իր իշխանության օրոք: Այդպիսիք իրականության մեջ պարզապես գոյություն չունեն: Նույնիսկ եթե նայում է միայն իր ոտքերի տակ, ապա չի կարող չտեսնել, որ քայլում է լավ ասֆալտի վրայով եւ լավ լուսավորված փողոցով: Որ մեքենաները գնալով շատանում են, եւ որ հիմնականում դրանք լավ արտասահմանյան մեքենաներ են: Եթե նա բարեհաճի բարձրացնել գլուխը, ապա կտեսնի խանութների, սրճարանների, ռեստորանների գեղեցիկ ցուցափեղկերն ու շատ հետաքրքիր այլ բաներ: Իսկ եթե նա մի փոքր էլ ճիգեր գործադրի, ապա կարող է հիշել, որ իր օրոք այս ամենը չկար: Ասֆալտը քանդված էր, փողոցները` մութ: Խանութների, սրճարանների եւ ռեստորանների մասին չեմ էլ ուզում հիշեցնել, որպեսզի չփչացնեմ մեր քաղաքացիների տրամադրությունը:

Հետաքրքիր է, երբ նրա ընտանիքի անդամները եւ մերձավորները քայլում են Հյուսիսային պողոտայով, պատմու՞մ են նրան այդ տեղի մասին: Հետաքրքիր է նաեւ. Գյումրիում մինչեւ հանրահավաքի տեղը նա հասնում է կապած աչքերով, թե ինչպե՞ս: Ամնեզիան կամ ՙվատ տեսողությունը՚ քաղաքական գործչի համար գրեթե ախտորոշում է:

- Տեր-Պետրոսյանին սատարող մամուլը հետեւողականորեն առաջ է տանում այն միտքը, որ դուքշարունակում եք ղեկավարել երկիրը:

- Դա բացարձակ անհեթեթություն է: Եթե դա այդպես լիներ, ապա Տեր-Պետրոսյանը, ամենայն հավանականությամբ, արդեն նստած կլիներ իր հանցավոր գործունեության համար (ի դեպ, դրանով ես կուղղեի 1998 թվականի իմ սխալը): Եվ, իհարկե, հաստատ Թուրքիայի նախագահը չէր հրավիրվի Երեւան` ֆուտբոլ դիտելու:

Նմանօրինակ հրապարակումների նպատակը մեկն է` լրացուցիչ խնդիրներ ստեղծել իշխանությունների համար: Երկիրը պետք է ղեկավարեն եւ պատասխանատվություն կրեն այն մարդիկ, որոնք լիազորված են Սահմանադրությամբ: Իշխանությունը եւ պատասխանատվությունը անբաժանելի են եւ չեն կարող ստվերային լինել: Դա իմ խորը համոզմունքն է:

Comments

Popular posts from this blog

Remembering the Poet

  138 years ago, on February 9, 1885 (new style), in the family of a village priest in the village of Gandza near Akhalkalaki was born an outstanding Armenian poet Vahan Teryan. In 1899 Vahan entered Lazarev Institute of Oriental Languages in Moscow. Together with his friends Teryan publishes at the institute a handwritten newspaper "Nadezhda", where he not only writes editorials and editorials, but also heads the poetry department, where he publishes his poems under the pseudonyms of Shvin, Volo and others. In August 1906 Teryan enters Moscow University, the Department of Russian Language and Literature of the Faculty of History and Philology. Under the direct influence of the 1905-1907 revolution, he wrote the cycle of poems "Crown of Thorns", in which he glorifies the revolutionary fighters. On the night of December 3, 1906 Teryan's apartment was searched, he and a friend were arrested, but on December 13 he was released from custody. During this period Terja...

Remembering the First Martyrs and Hermits of the Armenian Church

  The Armenian Apostolic Church commemorates today the Holy Priests Voskian, the first martyrs and hermits of the Armenian Church. According to popular tradition, the Voskians were five envoys of the Roman Emperor to King Sanatruk. Arriving in Armenia in the middle of the 1st century, they met the Apostle Thaddeus and, under the influence of his sermons, were baptized and converted to Christianity. The eldest among them was Khrusi (Voski), which in Armenian means "gold" (hence the origin of the "Voskian"). He was also ordained a bishop. After the death of Thaddeus the Voskians secluded themselves in the mountains of Tsakhkavet (Tsakhkotn province) and lived a life of asceticism for almost forty years. Guided by the commandments of God, they came to the palace to preach Christianity to the Armenian King Artashes and Queen Satenik. In the palace their sermons were followed only by the relatives of Queen Satenik. The 18 courtiers, who arrived in Armenia together with t...

Дашнаки остались

Партия АРФ "Дашнакцутюн" приняла предложение правящей политической коалиции и взяла обратно прошения об отставке с постов председателей двух постоянных парламентских комиссий - по внешним сношениям и по обороне, национальной безопасности и внутренним делам Армена Рустамяна и Артура Агабекяна. Об этом сегодня в Ереване заявил руководитель фракции АРФД Ваган Ованисян, выступая в парламенте Армении. Он приветствовал предложение правящей коалиции, озвученное накануне спикером парламента Овиком Абрамяном, назвав его признаком политической культуры. 27 апреля АРФД заявила о выходе из состава правящей коалиции. Прошения об отставке подали вице-спикер парламента Грайр Карапетян, председатели постоянных парламентских комиссий - по внешним сношениям и по обороне, национальной безопасности и внутренним делам Армен Рустамян и Артур Агабекян, а также министры и замминистры, представлявшие АРФД в коалиционном правительстве.